ՌԴ-ից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 չափաբաժին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։

Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»։