Ոսկեհատի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ. ոստիկանություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։

Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։