Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենասարքավորում

Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենասարքավորում
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենասարքավորում

Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։

Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և մակնիշի 34 մեքենա։ Երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքներին ներգրավվել է ևս 7 գրեյդեր։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել շինարարական կազմակերպությունների հետ՝ ձյան տեղումների օրերին փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին լրացուցիչ ևս 120 մեքենասարքավորում ներգրավելու համար։

Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ։

Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։