Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը, որպես «հաղթող երկիր», պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել.Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ սահմանի դելիմիտացիայի ու խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններ սկսել։

«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ։ Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով, ինչպես նաև պատրաստ ենք խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել»,- ասել է Ալիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանը, որպես «հաղթող երկիր», պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։

«Հուսով ենք Հայաստանի ղեկավարությունը այդ պատմական հնարավորությունը բաց չի թողնի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Այս մասին հայտնում է factor.am-ը: