Ըմբիշներ Ասլանյանը և Մելիքյանը նվաճեցին Օլիմպիական խաղերի ուղեգրեր

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվեց ևս երկու մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում 60 կգ և 67 կգ քաշային Արմեն Մելիքյանը և Կարսեն Ասլանյանը դուրս եկան եզրափակիչ` միաժամանակ նվաճելով նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայից Հանջաե Չունին և եզրափակիչում կփորձի գերազանցել մոլդովացի Վիկտոր Չիոբանուն:

Ալսանյանն էլ իր հերթին կիսաեզրափակիչում հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1 և ոսկու համար կգոտեմարտի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:

Հայաստանը մինչ այս պահն ունի 6 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: