Ալեն Սիմոնյանն Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով:

Համաժողովի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահի ելույթը եւ մի շարք երկկողմ հանդիպումներ: