Տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ

Շրջանառռության ծավալներն ու հավաքագրված հարկերը ՊԵԿ նախագահին թույլ են տալիս պնդել, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով բիզնեսում գոյություն ունեցող ստվերին՝ նա նշեց, որ ստվերը կա և միշտ լինելու է: «Անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Իսկ թե ստվերն ինչքան է կազմում, գնահատման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: