Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։

Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։

Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել 《Սմերչ》կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։