ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել  են գերությունից վերադարձած անձանց:

Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գերությունից վերադարձած անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: