«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

Հայաստանի «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է  հեղինակավոր «World Travel Awards» 2023-ի հաղթող «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  նշված է  «World Travel Awards»-ի  պաշտոնական  կայքում  հրապարակված տեղեկագրում:

https://youtube.com/watch?v=ZDP3LyOYQ18%3Fsi%3Dn03g3kswQFGKw9ta

«ՏաԹևեր»-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական ճոպանուղին  արդեն 2-րդ անգամ է գրավում առաջին հորիզոնականն այդ անվանակարգում՝ ճանաչվելով աշխարհի լավագույն ճոպանուղի:

Բաց քվեարկության արդյունքում հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և Հարավաֆրիկյան Հանրապետությանը:

award_Wings of Tatev2.jpg (3.11 MB)

Դուբայում տեղի ունեցած World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

Wings_of_Tatev_photo2.jpg (7.69 MB)

«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում։

Wings_of_Tatev_photo1.jpg (9.70 MB)