Հասարակական գործիչները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում են շտապ արձագանքել Արթուր Օսիպյանի հարցով

Մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ հայտարարել են, որ հունիսի 8-ին դիմել են հսկող դատախազին և ՀՀ գլխավոր դատախազին՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել Արթուր Օսիպյանի երաշխավորությունը և միջնորդել նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխելու համար։

Նրանց տեղեկացմամբ՝ դիմումները մուտքագրվել են ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն երեք օր անց դեռևս որևէ գործողություն չի իրականացվել։

«08․06․2026թ․ մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ դիմել են հսկող դատախազին և ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով պատրաստակամություն ստանձնելու Արտուր Օսիպյանի երաշխավորությունը, փոխելու ընտրված խափանման միջոց կալանքը։

Երրորդ օրն է, ՀՀ գլխավոր դատախազություն են մուտքագրվել երաշխավորությունը ստանձնելու պատրաստակամութուն հայտնած անձանց դիմումները։ Դեռևս որևէ գործողություն չի իրականացվել (համաձայն քրեական դատավարության օրենսգրքի՝ ստանալով դիմումները, վարույթի իրականացնող մարմինը/դատախազությունը պետք է հրավիրի երաշխավորներին դիմումները պնդելու վերաբերյալ դիրքորոշումը պարզելու նպատակով)։

Անձի՝ հացադուլի մեջ գտնվելու պայմաններում յուրաքանչյուր ժամ էական է։ ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջում ենք հրատապ արձագանք։»,- նշվում է հայտարարության մեջ։