Միշել Օբաման անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը։ Միշել Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ կին նախագահ ունենալ։

«Ցավոք, ինչպես տեսանք անցած ընտրություններում, մենք պատրաստ չենք։ Այդ պատճառով՝ մի ակնկալեք իմ թեկնածության առաջադրումը։ Դուք պատրաստ չեք կին նախագահ ունենալ, իզուր մի խլեք իմ ժամանակը»,- նշել է Միշել Օբաման։