Մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար․ «Ազատություն»

«Ազատություն»․ ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու համար։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ավելին՝ սկզբաղբյուրում։