Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է․ ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որի օգնականի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը։

Որեւէ մեկն ապահովագրված չէ, եւ նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք եւ հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները եւ շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։

Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։
Մաղթում եմ առողջություն եւ արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաեւ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։

Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր իմ անունը, որի համար…

Gepostet von Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան am Mittwoch, 6. Mai 2020

Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է։