Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին՝ Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆղանստանի հետ փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացումը: Նա նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին հաջողություններ է մաղթել, իսկ Աֆղանստանի ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: