Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 9 հա տարածք

Հուլիսի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 8 հա, Մրգանուշ գյուղում՝ մոտ 200 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 3000 քմ,

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 700 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: