Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բեկորները գումար են ծախսում՝ Հայաստանի վարկն իջեցնելու համար. Ալեն Սիմոնյան. տեսանյութ. Factor.am

ԱԺ փոխնախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը շարունակում է պնդել՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է։ Նա այդ մասին ասաց այսօր՝ խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց ձայն են տվել, որպեսզի իրենք լուծեն դատաիրավական համակարգի խնդիրները։ Իսկ քաղաքական դաշտում, ըստ ԱԺ փոխնախագահի, գործում են պարտիզանական խմբեր։ «Եվ Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բեկորները գումար են ծախսում՝ Հայաստանի վարկն իջեցնելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: