«Շուռնուխում փողոցն անցնելը վաղվանից դառնում է պրոբլեմ, Աստված չանի, անասուն անց կացավ, անասունի հետեւից գնալ չկա»․ համայնքի ղեկավար․ Տեսանյութ

«Փողոցը անցնելը էգուցվանից դառնում է պրոբլեմ, Աստված չանի, անասուն անց կացավ, անասունի հետեւից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք։ Այսինքն ՝մեր ներքևի թաղն իրենք համարում են ադրբեջանական հող, ադրբեջանական տարածք»,- այսօր Շուռնուխի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Նշենք, որ հունվարի 5-ից Շուռնուխ գյուղի մի հատվածն անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողությանը։

Posted by Hakob Arshakyan on Monday, January 4, 2021