Էրդողան. «Ղարաբաղի հարցը Կովկասում վերջին 30 տարվա ամենակարևոր ճգնաժամն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին Կատար այցելելիս հարցազրույց է տվել տեղի անգլալեզու «The Peninsula» թերթին, որտեղ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պատերազմական գործողություններին: 

Էրդողանը, հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի հողերն օկուպացնելու» մեջ, ասելով, թե իբրև բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի բնակավայրերի վրա: 

Իսկ Ադրբեջանին աջակցելու մասով Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ սրանից հետո «մեկ ազգ, 2 պետություն» սկզբունքով աջակցում է ադրբեջանական պետությանն ու ժողովրդին: Մենք մեր բոլոր միջոցներով շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել մեր ադրբեջանցի եղբայրներին»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։