ԱՀԿ 5 բուժաշխատողներ ժամանել են Հայաստան` աջակցելու Covid-19 ախտորոշմամբ ծանր պացիենտների բուժման և համաճարակի դեմ պայքարի հարցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակից Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱՀԿ 5 բուժաշխատողներ ժամանել են Հայաստան` աջակցելու մեր երկրին Covid-19 ախտորոշմամբ ծանր պացիենտների բուժման և համաճարակի դեմ պայքարի հարցում:

Այսօր նրանց ընդունել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը: Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների արձագանքման բուժանձնակազմ» նախաձեռնության դասակարգման մեջ է։

Այդ նախաձեռնությունն ուղղված է մասնագետների համաշխարհային ցանցի ձևավորմանը, որը հնարավորություն է տալիս բժշկական օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների ժամանակ: