83-ամյա կինը փնտրվում է որպես անհետ կորած

83-ամյա կինը փնտրվում է որպես անհետ կորած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1937 թվականին ծնված Ծիրանուշ Հովհաննիսյանը:

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Հրազդանի կա’մ մոտակա բաժին, կա’մ զանգահարել 1-02, 010-59-06-18 հեռախոսահամարներով»: