Ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը գործի քննությունից առաջ իմանալ՝ գործում հանցակազմ կա՞, թե՞ չկա․ Հրանուշ Խառատյանը տարակուսած է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ, պարտքս եմ համարում բոլոր հետաքրքրվածներին տեղեկացնել, որ երեկ ինձ զանգել է Մարդու իրավունենրի պաշտան պարոն Թաթոյանը և հետաքրքվել, թե իմ պատկերացմամբ ինչպես կարող է ինքը միջամտել կամ ազդել վերջին օրերին իմ ընտանիքի և պարոն Հարություն Մարությանի շուրջ կատարվող տարատեսակ զրպարտանքների խնդիրներին և մասնավորապես իմ, պարոն Մարությանի ու նրա դուստր Արփենիկ Մարությանի ստացած սպառնալիքների հարցերին:

Ես շնորհակալություն եմ հայտնել և իմ կարծիքը հայտնել, որ իր միջամտության ձևը չեմ տեսնում քանի որ սրանք պետական մարմինների հետ առնչվող երևույթներ չեն: Պարոն Թաթոյանը ինձ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը այդտեղ հանցակազմ չի տեսնում:

Այսօր ինձ զանգեցին ոստիկանությունից և վաղվա համար հրավիրեցին զրույցի՝ ասելով, որ նյութեր են հավաքվում մեր դիմումի կապակցությամբ: Հիմա նոր սկսում եմ մտածել, որ եթե գլխավոր դատախազը առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչու՞ է ուղարկել «քննության»:

Կամ, գուցե, ինքը նախապես ինչ որ նյութերի ծանոթ է, որը նրան հիմք է տալիս հանցակազմ չտեսնել, և այդ դեպքում արդյո՞ք դրանք նույնպես ուղարկել է քննիչին: Մի խոսքով քանի որ վատ եմ պատկերացնում «գործի քննություն» երևույթը, ընթացակարգը, գուցե և սխալ ուղղությամբ եմ մտածում: Բայց վերջ ի վերջո վաղը մայիսի 13-ն է, ինձ ու մարությաններին սպառնացողների ուլտիմատիվ ժամկետի վերջին օրը, չգիտեմ վաղն ինչ ջղաձգումներ կլինեն, բայց վաղվա «քննության» մասին մտածելիս տրամադրությունս ընկնում է:

Իրավունքի կիրառական կողմը հասկացող իմ ֆեյսբուքյան ընկերներին հարց ունեմ՝ ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը գործի քննությունից առաջ իմանալ՝ գործում հանցակազմ կա՞, թե՞ չկա: Եվ արդյոք այդ «նախնական իմացությունը» չի ուղղորդում և սրբագրում քննության ընթացքն ու արդյունքը»:

Սիրելի բարեկամներ, պարտքս եմ համարում բոլոր հետաքրքրվածներին տեղեկացնել, որ երեկ ինձ զանգել է Մարդու իրավունենրի պաշտան…

Gepostet von Hranush Kharatyan am Dienstag, 12. Mai 2020