Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից մինչև 15:00-ն, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: