Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 4 հազարից ավելի նոր դեպքեր են գրանցվել

Հեղինակ MediaLab

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 70 նոր դեպք, մահացել է 41 մարդ, 286-ը դուրս է գրվել հիվանդանոցներից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների համաձայն, երկրում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 32 հազար 8: Նրանցից 273-ը մահացել է, 2 հազար 500-ից ավելին՝ առողջացել:

Ամենից շատ վարակվածության նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 1959, այնուհետև մերձմոսկովյան հատվածում՝  472, որին հաջորդում է Սանկտ Պետերբուրգը՝ 424 և այլն: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր գրանցվել են երկրի 80-ից ավելի շրջաններում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։