Հունիսի 15-ի գիշերը Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 25-ը, այդ թվում՝ երեխա և հղի կին։
Վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հրդեհ է բռնկվել նաև Կիևա-Պեչերսկի լավրա համալիրում։ Առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 140 հազար բաժանորդ։
Հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի այլ շրջաններին։ Խարկովում կրկնակի հարվածի հետևանքով զոհվել է 5 փրկարար, ևս առնվազն 5 մարդ վիրավորվել է։



















