Փարիզն աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերականգնմանը

Պաշտոնական Փարիզը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչությունը՝ միաժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարության աջակցությունը հայտնելով խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերականգնմանը՝ Եվրամիության և Միացյալ նահանգների աջակցությամբ:

«Փարիզը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում»,-ասվում է  հաղորդագրության մեջ: