115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։

Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Առողջություն եմ ցանկանում նրան։

Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»: