Արագածոտնի մարզում էլեկտրական շչակներ կգործարկվեն

Մարտի 1-ին՝ ժամը 11։00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Դդմասար համայնքներում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքների էլեկտրական շչակները:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից և խնդրում չանհանգստանալ։