Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մահվան պատճառը կոռոնավիրուսն էր: Դագաղը փակ էր և դիահերձում չէր կատարվել:
Շատ մարդ չկար և պարզ է` ինչու, ներկաները դիմակ և ձեռնոցով էին:
Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները, պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց:
Խնդրում եմ»։