Չեկիզմի էջը պետք է փակվի. Դանիել Իոաննիսյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին

Չեկիզմի էջը պետք է փակվի. Դանիել Իոաննիսյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին
Չեկիզմի էջը պետք է փակվի. Դանիել Իոաննիսյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Վանեցյանը ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ չի հանում պետականաշինությունից, առաջնայինը չի տարբերում երկրորդականից և այլն:

Անասնաբույծի դիպլոմով ու հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ի Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնին հասած մեկը, ում օրոք երկրի ղեկավարին են գաղտնալսել, համարում է, որ Նիկոլ Փաշինյանից լավ գիտի, թե ինչպես կառուցել պետություն:

ԱԱԾ-ում ծառայում են և կատարում քաղաքացիական/քաղաքական անձանց (վարչապետի) առաջադրանքները, առաջնորդվում քաղաքական/քաղաքացիական խորհրդարանի ընդունած օրենքներով: Սա ժողովրդավարության կանոնն է, որի հետ չեն համակերպվում չեկիստները:

Չեկիստական մոտեցման վառ արտահայտում է համարելը, որ ԱԱԾ-ն պետք է պետության կառուցման հետ կապված որոշումներ ընդունի կամ այդ որոշումների վրա ազդեցություն ունենա:

Չեկիզմի էջը պետք է փակվի: Իսկ Արթուր Վանեցյանին մաղթում եմ ֆուտբոլային հաղթանակներ, դա իր մոտ ավելի լավ է ստացվում»: