Զորամասերից մեկի հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: