Տիգրան Արեյանը նշանակվել է ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի փետրվարի 23-ի հրամանով՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ է նշանակվել։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը, ինչպես նաև Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 12-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 21-ի եզրակացությունը և Տ. Արեյանի դիմումը.

Հրամայում եմ՝

Տիգրան Սաղաթելի Արեյանին 2023 թվականի փետրվարի 22-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 12-Ղ2-1) պաշտոնում։

Փորձաշրջանի ընթացքում Տ. Արեյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար (ծածկագիր՝ 12-Ղ1-1) Սիրվարդ Գևորգյանին:

Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»,-նշվում է որոշման մեջ: