Գյումրիում լույս աշխարհ է եկել Խաչիկյանների 11-րդ զավակը

Գյումրու ծնդատնից հայտնում են, որ այսօր լույս աշխարհ է եկել Խաչիկյանների տասնմեկերորդ զավակը:

«Ծննդատան աշխատակիցները սրտանց շնորհավորում են Խաչիկյաններին, ցանկանում փոքրիկին անհոգ մանկություն:

Որդեգրված սկզբունքի համաձայն ընկերությունը բազմազավակ մայրիկին և փոքրիկին նվիրեց անհրաժեշտ պարագաներ և մանկական զամբյուղ»։