Իրադրությունը Սյունիքի մարզի Սև լճի մոտ մնում է նույնը, ինչը նշանակում է, որ այնտեղ կան և ադրբեջանցի, և հայ մեծ թվով զինվորականներ. Նիկոլ Փաշինյան

Երեկվանից իրադրության փոփոխություն չկա, ինչը նշանակում է, որ Սյունիքի մարզի Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, նաև կան մեծ թվով հայ զինվորականներ: Այդ մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է նշեմ նաև, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն չկա, որովհետև երեկվանից տարվում են աշխատանքներ ադրբեջանցիներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ: Ինչու է նման իրադրություն. տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, ադրբեջանցիներն ունեն իրենց հետ ակնհայտ կեղծված քարտեզներ:

Ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն տարածքը և հասնեն Սև լիճ: Դա հետագայում կքննարկվի», -հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաև ընդգծել է, որ պետք է լուրջ վերաբերվել ստեղծված իրավիճակին:

Կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստը:

Կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստը:

Posted by ՀՀ կառավարություն on Wednesday, May 12, 2021