Վրաստանում «պարետային ժամը» կրճատվում է․ Ալիք Մեդիա

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ երկրում սահմանված երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը կրճատվում է, հայտնում է Ալիք Մեդիա-ն։

Այսօրվանից՝ մայիսի 17-ից երկրում տեղաշարժի արգելքը կգործի երեկոյան 23:00-ից մինչև 05:00-ն:

Չնայած Վրաստանում դեռ չի կայունացել համաճարակային իրավիճակը, կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է զբոսաշրջության ոլորտին ավելի մեծ հնարավորություններ տալու և տնտեսությունը վերականգնելու համար:

Սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ ըստ կառավարության, խստացվում է ուժի մեջ եղած սահմանափակումների վերահսկումը: