Ռոբերտ Քոչարյանը խոսեց Գորիկ Հակոբյանի և Մարտի 1-ի տասը զոհերի մասին. տեսանյութ. Factor.am

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ծավալուն ելույթ ունեցավ՝ ասելով, որ իրենց բերած փաստերը բավարար են գործը կարճելու համար, նա ասաց, որ հասկանում է դատավորի վիճակը․ «Դավիթ Գրիգորյանի մասին խոսելիս մենք տեսնում ենք, թե Դուք ինչպիսի վիճակում եք հայտնվում»։

Ըստ Քոչարյանի՝ գործը սկսվել է նրանից, որ սկզբից մեղավոր են գտել, հետո ամբողջ նյութերից փորձել են հանել այն նյութերը, որոնք մեղադրանքի կողմի կարծիքով ապացուցողական են եղել «Քրեական գործում կա երկու նամակ ԱԱԾ-ից, պատկերացնո՞ւմ եք ՀՀ-ում ինչ էր կատարվում այդ օրերին և հանկարծ այդ ժամանակ մեր ամենակայացած կառույցներից մեկը որևէ տվյալ, որևէ նյութ չունի այդ ամենի վերաբերյալ։ Հնարավո՞ր է արդյոք դրան հավատալ։

Մենք բազաթիվ անգամ դիմել ենք ասելով՝ տրամադրեք մեզ նյութերի ամբողջ ծավալը։ Ես վստահաբար ասում եմ ինչի մասին եմ խոսում, որովհետև ես նախագահ եմ եղել ու ինձ նախկին ԱԱԾ տնօրենը ամեն օր զեկուցում էր ինչ է կատարվում, բայց դրանք հիմա չկան, չեմ բացառում, որ մյուս հատվածում է առկա, որը մեզ չի տրամադրվել»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: