Ավանդական ջրոցիից բացի ձնոցի և ձնագնդի՝ Վարդավառին

Հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը:
Ավանդական ջրոցիից բացի սպասվում է
ձնոցի և ձնագնդի,
պղպջակների և փրփուրի շոու,
մանկական ինտերակտիվ թատրոն:
Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:

Մուտքն ազատ է:
Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք: