Փոշու պարունակությունը թույլատրելի սահմանն անցել է Արաբկիրում և Կենտրոնում

Շրջական միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանի որոշ շրջաններում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկությունը հունվարի 20-ից 26-ը ժամանակահատվածում:

Ըստ աղբյուրի, փոշու պարունակությունն Արաբկիր համայնքում հունվարի 20-23-ը և Կենտրոնում, ամբողջ շաբաթվա ընթացքում, գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք և Կենտրոն համայնքներում՝ հունվարի 24-26-ը: