«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրում է ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը չեղարկելու հարցով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանն ԱԺ նիստում ասաց, որ ունեն հավաքած ստորագրություններ, այսօր 18։30 հրավիրում են արտահերթ նիստ։

«Այդ նիստի ժամանակ մենք առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունենան։ Մենք առաջարկում ենք ռազմական դրությունը հանել, խնդրում ենք գալ նիստին ու կողմ քվարկել»,- ԱԺ մեծամասնությանը դիմեց Մարուքյանը։