Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի դեմ։ Ստեփան Ասատրյանը նշեց, որ սա ուղղված է ոչ միայն իր, այլև ժողովրդի դեմ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Հիշեցնենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել նրան՝ վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։
«Հայոց հայրապետին ոչ պատվաբեր արարք է։ Երկու անչափահասների տնից հանում է, այն էլ ձմռանը»,- ասաց Ստեփան Ասատրյանը։ Անդրադառնալով եկեղեցու բանալիները վերադարձնելու պահանջին՝ նա նշեց, որ բանալիները ոչ թե իր, այլ ժողովրդի մոտ են։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















