Թուրքիայի ներգրավվածությունն Արծրուն Հովհաննիսյանը համարում է պատերազմում պարտվելու պատճառներից մեկը

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտության պատճառներից մեկը համարում է Թուրքիայի ներգրավվածությունը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Խնդրում եմ, հաշվի առեք Թուրքիայի ներգրավվածությունը: Պատերազմը սկսվել է 10-12 անգամ ավելի մեծ ուժերի դեմ, ընթացքում վարվել է մոտ 5-6 անգամ ավելի մեծ ուժերի դեմ: Շատ ծանր է նման հսկա տարածաշրջանային գերտերության դեմ պատերազմը: Այս ամենը մի մոռացեք պարտության պատճառի մեջ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պարտության պատճառներից կարող է լինել նաև ընդհանուր անպատրաստ վիճակը: