Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներն անհանգստանում են, որ նրան կարող են խոշտանգել. ՄԻՊ . «Ա1+»

Հեղինակ MediaLab

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է հրապարակել ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերում կատարված փաստահավաք  աշխատանքների վերաբերյալ:

«Ա1+»-ի փոխանցմամբ, զԶեկույցն արվել է սեպտեմբեր ամսին կատարված գնդակոծությունների վերաբերյալ՝ մամուլի հրապարակումների, պաշտոնական հաղորդագրությունների և ՄԻՊ գրասենյակին ուղղված ահազանգերի հիման վրա:

«Փաստահավաք աշխատանքները կատարվել են տեղի բնակիչների հետ զրույցներ ունենալուց հետո: Աշխատանքները կատարվել են երեխաների, կանանց, հաշմանդամների, տարեց մարդկանց իրավունքները հաշվի առնելով»,- ասել է նա:

Զեկույցը ներկայացվելու է Ազգային ժողով և ԱԳ նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանում գերեվարված Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին:

«Նրա ծնողները  անհանգստանում են, որ Կարեն Ղազարյանին կարող են խոշտանգել, հաշվի առնելով նախորդ փորձերը»,- ասել է ՄԻՊ-ը:

Թեև Կարեն Ղազարյանին Ադրբեջանը ներկայացնում է որպես դիվերսանտի, այնուամենայնիվ ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին, նշելով, որ նա քաղացիական անձ է,  երբևէ չի ծառայել բանակում և հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի:

Թաթոյանը դիմել է նաեւ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին եւ այժմ սպասում է այդ կառույցների արձագանքին: