Հայաստանը Ռուսաստանի համար նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր․ Դմիտրի Պեսկով

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր»՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս»՝ տարեկան մի քանի միլիարդ դոլար։

«Հուսով ենք՝ Երևանում մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կտիրի, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- նշել է Պեսկովը։