Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետը դեռևս կոմայի մեջ է

Անցած տարի Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչ օրս գտնվում է կոմայի մեջ։ Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նրան դաժան ծեծի ենթարկելու համար երկու անձ կալանավորված է։

Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը Factor.am-ին փոխանցեց, որ եղբոր վիճակը շարունակում է մնալ ծանր, նա կոմայից դեռ դուրս չի եկել, աչքերն է բացել, սակայն շփվելու ունակ չէ։ Հարազատները սպասում են դրական փոփոխության, որը դեռևս չկա։

Հիշեցնենք, որ այս միջադեպից հետո Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նա դեպքի վայրում չի եղել, մինչդեռ ականատեսներից ոմանք հակառակն են պնդում։