Բելգիացի 26-ամյա պաշտպանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 26-ամյա բելգիացի պաշտպան Տիբո Լեսկուան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ«Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Լեսկուան հանդես է եկել հոլանդական «Ալմերե Սիթի»ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 40 խաղ և դարձել է 4 գոլային փոխանցմանհեղինակ

Լեսկուան հանդես է եկել նաև  բելգիական «Վիրտոն» ֆուտբոլային ակումբում` 88 խաղ, 2 գոլ,Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» ֆուտբոլային ակումբում` 23 խաղ, 3 գոլային փոխանցում:Մասնակցել է Եվրոպայի Լիգայի 2019/20 թվականի խաղարկության խմբային փուլի 5 խաղերի:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում«Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկուհանդիպում պակաս էանցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլիհանդիպումների հետ:

Մեկհանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն  6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակիհետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) ևԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին: