Էրդողանն ու Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ստորագրել են «Շուշիի հռչակագիր» կոչվող մի փաստաթուղթ, գրում է Ermenihaber.am-ը։

Այն ստորագրելուց հետո Էրդողանը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագրում» հղում է կատարվում 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։

Հռչակագրում մասնավորապես ասված է․

«Կողմերը, բազմակողմանի ուսումնասիրելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարները, հայտարարում են․

Ադրբեջանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը Թուրքիան ցուցաբերել է Հայաստանի 30-ամյա բռնազավթմանը վերջ տալու և տարածքների ազատագրելու հարցում։ Կողմերը շեշտում են, որ կարևոր է Թուրքիայի մասնակցությունը ազատագրված տարածքներում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը»։

Էրդողանը նաև հայտնել է առաջիկա ամենասեղմ ժամկետներում Շուշիում կբացվի թուրքական գլխավոր հյուպատոսություն։

Աղբյուր՝ Ermenihaber.am