Գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում

Կոմիտաս–Կասյան փողոցների խաչմերուկում հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում։ Այդ մասին տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանից։

«Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարիներին տրամադրված գույքին ի հավելումն՝ այս տարի կտրամադրի մոտ 200 վաճառասեղան, 75 վրան, 100 կշեռք։

Կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե ֆերմերը որ մարզը և որ համայնքն է ներկայացնում՝ խուսափելու վերավաճառողների ինստիտուտից»,- ասվում է հաղորդագրության մեջ: