Ալիևների ընտանիքի անդամները հայտնվել են փողերի լվացման, անօրինական միջոցների ստացման սկանդալի կենտրոնում.Factor

Factor.am-ը գրում է.

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրման կենտրոնը՝ OCCRP-ն, հերթական հետաքննությունն է հրապարակել՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ։ Լրատվամիջոցը գրում է, որ «Միքայելա Ջավը» իր համար անուն է վաստակել   իսպանական Իբիցայում՝ որպես դիջեյ։

«Միքայելան և ընկերները» խնջույքների տիրուհին է, սկսել է գործել 2015 թվականից՝ շաբաթ երեկոներից, ակտիվ է նաև ֆեյսբուքում, որտեղ հրապարակում է լուսանկարներ Հունաստանից, Թաիլանդից ու Լաս Վեգասից։ 

Իսպանական մամուլի հետ հարցազրույցներում էլ DJ Միքայելան պատմում է Իբիցայի նկատմամբ իր սիրո մասին, երաժշտական ոգեշնչման, նաև՝ Ռուսաստանում կյանքի մասին, որը նա բնութագրում է որպես իր տուն։ OCCRP-ն բրիտանական «Transparency International»-ի հետ համատեղ հետաքննությամբ պարզել է, որ «Միքայելա Ջավը» Իզզաթ Խանիմ Ջավադովան է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին։

Ջավադովան որպես բեմական անուն ընտրել է իր 22-ամյա դստեր՝ Միքայելայի անունը։ Վերջին մի քանի տարիներին նա ամուսնու՝ Սուլեյման Ջավադովի հետ բրիտանական հետաքննական ծառայությունների թիրախում է՝ միլիոնավոր ֆունտ սթերլինգների պատճառով․ երկրի Հանցավորության ազգային գործակալությունը՝ NCA-ը, կասկածում է, որ դրանք «հափշտակության, կոռուպցիայի, գողության» արդյունք են։

Այս հետաքննության առկայության մասին անցյալ տարի հրապարակել է «Evening Standard»-ը, իսկ հրապարակումը բերել է փաստաթղթերի ի հայտ գալուն, որոնք ցույց են տալիս, որ «ադրբեջանական զույգի» կարողությունից 13․9 մլն ֆունտը (շուրջ 19․6 մլն դոլար) կասկածելի ծագում ունի։

NCA-ի համաձայն՝ Ջավադովներն օգտագործել են 20 ընկերությունների ցանց՝ հիմնականում օֆշորում հիմնված։ Արդյունքում, ինչպես պնդում է գործակալությունը, գումարն այնպես է «հոսել», որ «պարտադիր չէր, որ ներառի բանկային գործարքների փոխանցումների ստուգելի հետքը»։


Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում