Ասիմպտոմ է, բան չկա. Վանեցյանի մեկնաբանությունը կորոնավիրուսի դրական թեստից հետո

Հայրենիք»  կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Վանեցյանը: 

Նրա խոսքով՝ թեստ է հանձնել երեկ՝ հունիսի 30-ին, պատասխանը ստացել է այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան: Արթուր Վանեցյանի ինքնազգացողությունը լավ է: «Ասիմպտոմ է, բան չկա»,-ասաց Վանեցյանն ու հավելեց՝ ջերմություն ևս չունի: 

Վանեցյանը տանն է: