Չինարիում և Չորաթանում արկեր են հայտնաբերվել․ Չինարիում հայտնաբերվածը կլաստերային է, որը ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ

Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։

Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղափոխվել է անվտանգ վայր և ոչնչացվել։

Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը: